Մառնեուլիի մունիցիպալիտետի 92%-ից ավելին ապահովված է խմելու ջրով - քաղաքապետարան

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման տվյալների համաձայն՝ մունիցիպալիտետի 92%-ից ավելին ապահովված է խմելու ջրով։

«Ռադիո Մառնեուլին»  Մառնեուլիի քաղաքապետարանից պաշտոնական գրության տեսքով խնդրել է խմելու ջրի մատակարարման հետ կապված վիճակագրությունը։

Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քաղաքապետարանի 4 գյուղերի խմելու ջրի ցանցերի վերականգնման և վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ են տարվում/նախատեսվում։

«Ի պատասխան քաղաքապետարանին ուղարկված Ձեր գրության, որտեղ խնդրում եք տեղեկություն Մառնեուլիի մունիցիպալիտետի տարածքում խմելու ջրի մատակարարման հետ կապված, տեղեկացնում ենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի 92%-ից ավելին ապահովված է խմելու ջրով, և աշխատանքներն իրականացվում են. ակտիվորեն իրականացվում է/ծրագրվում է վերականգնել և վերանորոգել ջրային ցանցերը Սաբիրքենդի, Ծերակվի, Չանախչի, Բայթալո և Լեժբադին գյուղերում»: - Նշված  է  քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության մեջ։ 

Մառնեուլիի քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ «Միացյալ ջրամատակարար ընկերությունը» և «Մարնեուլի Սոփծղալին» Մառնեուլիի բնակչության մեծամասնությանը խմելու ջուր են ապահովում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google