Հուլիսի 1-ին քաղաքապետարանը 6500 լարիի սեղան է բացել- անհայտ է ու՞մ համար և ի՞նչ նպատակով

Մառնեուլիի քաղաքապետարանից  « Ռադիո Մառնեուլին » խնդրել է  պաշտոնական գրություն ուղարկել՝ պարզելու, թե տեղական ինքնակառավարումը ում համար է սեղան գցել հուլիսի 1-ին։



Մառնեուլիի մունիցիպալիտետ քաղաքապետարանը հուլիսի 1-ին պարզեցված գնում է կնքել անհատ ձեռներեց Թոֆիկ Ֆատդախովի հետ։ Ֆատդախովի հետ կնքված գնման համաձայն՝ քաղաքապետարանը հյուրերին հյուրընկալելու համար «Մարանի» ռեստորանին վճարել է 6500 լարի։

«Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա հուլիսի 1-ին Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալել է  հրավիրված հյուրերի տարբեր պետական ​​կառուցվածքային ստորաբաժանումներից։ Դրանից ելնելով պետք էր նշված հյուրերին հյուրասիրել ճաշկերույթով»։ - Նշված  է  գնումների պարզեցված հաշվետվության քարտում։

Պարզեցված գնման մեջ չի բացատրվում, թե որ պետական ​​կառույցների ներկայացուցիչներն են եղել Մառնեուլիում և ինչ նպատակով։ «Ռադիո Մառնեուլին»  երկու օրվա ընթացքում փորձել է պարզել, թե ում և ինչ նպատակով է հյուրընկալել Մառնեուլիի քաղաքապետարանը։ Այսօր՝ հուլիսի 11-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դավիթ Չիկաձեն «Ռադիո Մառնեուլի»-ից գրավոր հասցե է խնդրել հարցերին պատասխանելու համար։

Հավանական է, որ 10 օրվա ընթացքում հայտնի կդառնա, թե ում և ինչու է Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալել 6500 լարիով։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google