Մառնեուլիի որ գյուղերում է նախատեսվում վերականգնել ճանապարհները 2024 թվականին
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը ծրագրում է 2024 թվականի ընթացքում վերանորոգել ճանապարհները Մառնեուլիի  9 գյուղերում և փողոցներում՝ մարզերում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Խոսելով Մառնեուլիի քաղաքապետարանի 2024-2027 թվականների առաջնահերթությունների փաստաթղթի մասին՝ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչության պետ Կոբա Չխիտունիձեն խոսել է Մառնեուլիում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերի մասին։

Ահա գյուղերի և փողոցների ցանկը, որտեղ ճանապարհներ կկառուցվեն 2024 թվականին ՝ 

Ամբարովկա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները՝ 417,771 լարի և 19 թեթրի է նախատեսված.
Դիոկնիսի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները՝ 977,297 լարի և 39 թեթրի է նախատեսված.
Լեժբադինի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները՝ 670 160 լարի և 28 թեթրի է  նախատեսված.
Մեծամուլա գյուղ մուտքի ճանապարհի ասֆալտապատում` 37 843 լարի և 28 թեթրի.
Քութլիարի գյուղի ներքին ճանապարհների վերականգնողական աշխատանքները՝ 555,409 լարի և 67 թեթրի է  նախատեսված.
Աղքյորփի գյուղի ներքին ճանապարհների վերականգնողական աշխատանքներ՝ 281 538 լարի և 68 թեթրի  է նախատեսված.
Խոժորնի գյուղի ներքին ճանապարհների վերանորոգման աշխատանքներ՝ 435,549 լարի և 42 թեթրի է  նախատեսված.
Սադախլա գյուղի ներքին ճանապարհների կազմակերպումը՝ 444,217 լարի և 71 թեթրի.
Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցի բարեկարգում՝ 8 000 000 լարի է տրամադրված։ 

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է նաև 2024 թվականի ընթացքում վերականգնել Սադախլո գյուղում գործող կամուրջը, որի համար հատկացվել է 71815 լարի։

Ընդհանուր առմամբ, Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 2024 թվականին ենթակառուցվածքային նախագծերի վրա ծախսել 21,580,300 լարի։

Օգոստոսի 3-ին կայացած առաջնահերթությունների փաստաթղթի քննարկման ժամանակ հիմնականում խոսվել է 2024 թվականի բյուջեի մասին և նշվել, որ տվյալները վերջնական չեն և կարող են փոխվել։

Խոսելով առաջնահերթությունների փաստաթղթի մասին՝ Կոբա Չխիտունիձեն ասել է, որ այսօրվա տվյալներով՝ Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեն կազմում է 60 050 000 լարի, ինչպես նաև ընթացիկ տարվա բյուջեում մնացորդ (չօգտագործված գումար) լինելու դեպքում այն ​​կփոխանցվի հաջորդ տարվա բյուջեն։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google