Նոր մտքի ինստիտուտը Քվեմո Քարթլիում սկսում է նոր նախագիծ
«Նոր մտքի  ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Երիտասարդության ուժեղացում սոցիալական գործունեության համար. քաղաքացիական նախաձեռնությունների հզորացում Քվեմո Քարթլիում» նոր նախագիծը։ «Ռադիո Մառնեուլի»-ի   հետ զրույցում ինստիտուտի հիմնադիրներից Քյամրան Էֆենդիևը նշում է, որ ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել երիտասարդների կարողությունները և աջակցել Քվեմո Քարթլիում սոցիալական ներառման ամրապնդմանը` աջակցելով նրանց քաղաքացիական նախաձեռնություններին: 

«Ծրագրի հիմնական նպատակն է մեկ նոր համայնքային կենտրոն հիմնել Բոլնիսի և Դմանիսի համայնքներում։ Բացի այդ, Քվեմո Քարթլիի շրջանի չորս մունիցիպալիտետներից՝ Մառնեուլիից, Բոլնիսիից, Դմանիսից և Գարդաբանիից 10 երիտասարդների ընտրությունը նրանց համար կարճաժամկետ ծրագրի իրականացում։ Ընտրված երիտասարդները պրակտիկա կանցնեն ցանկալի վայրում: Մենք կկատարենք վճարումը։ Բացի այդ, կազմակերպության անդամները կազմակերպությունը հզորացնելու նպատակով հատուկ դասընթացներ կանցնեն։ Վերջապես, հաջորդ տարի մենք մտածում ենք երիտասարդական ֆորում անցկացնելու մասին։ Ծրագրի շրջանակներում հաջորդ տարի մենք երիտասարդական ֆորում ենք կազմակերպելու Քվեմո Քարթլիի տարածաշրջանում»։

Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է Մառնեուլիի, Գարդաբանիի, Բոլնիսիի և Դմանիսիի մունիցիպալիտետներում։

Ծրագրի շրջանակներում  ՝ 
  • Բոլնիսի և Դմանիսի մունիցիպալիտետներում կստեղծվեն երկու համայնքային կենտրոններ․
  • 20 երիտասարդներ կվերապատրաստվեն համայնքային նախաձեռնությունների իրականացման, որոշումների կայացման գործընթացին մասնակցության և քաղաքացիական գործունեության ուղղությամբ․
  • Հետագայում 10 երիտասարդներ կանցնեն վերապատրաստումներ, ապա պրակտիկա տարբեր կազմակերպություններում՝ իրենց զբաղվածության հնարավորությունները մեծացնելու նպատակով․
  • Կկազմակերպվեն մշակութային և կրթական շրջագայություններ․
  • Կանցկացվի Քվեմո Քարթլիի երիտասարդական ֆորումը.
  • Կուժեղացվեն Նոր մտքի ինստիտուտի կազմակերպչական կարողությունները.

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի (UNDP)  և Նորվեգիայի աջակցությամբ՝#LEAD  «Առաջնորդություն, հավասարություն, ժողովրդավարություն» նախաձեռնության շրջանակներում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google