Որքա՞ն է արժենում ծնողներին դպրոցական պարագաների գնումը Մառնեուլիի շուկայից
Մառնեուլիի շուկայում չորս շարքով դասավորված տասնյակ վաճառասեղանների վրա ցուցադրված են դպրոցական հագուստ և գրենական պիտույքներ։ Դպրոցների մեկնարկին մնացել է 10 օր։ Մառնեուլիի շուկան համարվում է առևտրի եկամտաբեր վայրերից մեկը, և այն այցելում են ոչ միայն տեղացիները, այլև Քվեմո Քարթլիի այլ քաղաքապետարաններց։ Հատկապես դպրոցական պատրաստության ժամանակ։ Անա Իոսավան Բոլնիսից երկու երեխաների հետ եկել էր գնումներ կատարելու։ Նա
պատմում է, որ եղել է Թբիլիսիում, որպեսզի տեսնի գները, սակայն որոշել է գնել Մառնեուլիից՝ ցածր գների և բավականին լավ ընտրանի լինելու պատճառով։ Ասում է՝ երկու երեխայի դպրոց հաճախելուն պատրաստվելն արժե 1000 լարի։

«Ես Բոլնիսից եմ, երեխաներիս համար պետք է հագուստ գնեմ Մառնեուլիի շուկայից։ Երկու երեխայի գնումներն  արժե 1000 լարի։ Այստեղ առևտուր անելն իսկապես հարմար է։ Ի դեպ, երեկ Թբիլիսիում էի, ոչինչ չկարողացա գնել, գներն այնքան բարձր էին, ուստի եկա  այստեղից գնումներ կատարելու »,- պատմում է Անա Իոսավան։

Մանանա Իաշվիլին Մարաբդայից  եկել էր Մառնեուլի գնումներ կատարելու։ «Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում նա ասում է, որ երեք երեխայի համար հագուստ գնելն արժե մոտ 1500 լարի։ Չնայած գներն ամենուր բարձրացել են, Մանանան Մառնեուլիում կարող է համեմատաբար էժան առևտուր անել։


«Ընտրությունն իսկապես մեծ է, գները տարբեր են, կախված հնարավորություններից։ Գներն այնպիսին են, որ կարելի է և՛  էժան,  և՛  թանկ գնումներ կատարել: Երեք երեխա ունեմ, երեքի համար  էլ 1000 լարիով չես կարող գնել, գոնե 1500 լարի է պետք, որ անհրաշեծտ ամեն ինչ գնես  ու դպրոց ուղարկես։ Ես Մարաբդայից  եմ, և Մառնեուլիի շուկան ինձ հարմար է, թեև այստեղ գները տարիների ընթացքում փոխվել են, բայց Թբիլիսիում այն ​​դեռ ավելի թանկ է»,- ասաց Մանանա Իաշվիլին։


Մառնեուլիի շուկայում պայուսակների գինը սկսվում է 25 լարիից և տատանվում մինչև 70 լարիի։ Զգեստների մեկնարկային գինը 35 լարի է, բաճկոններինը՝ 30 լարիից, տաբատներինը՝ 20 լարիից, ժակետները՝ 25 լարիից, վերնաշապիկներինը՝ 30 լարիից։

Ինչ վերաբերում է գրենական պիտույքներին, ապա Մառնեուլիի շուկայում նոթատետրերի արժեքը սկսվում է 0,70 թեթրիից և տատանվում է մինչև 2 լարիի։ Նկարչական տետրերը սկսվում են 2.50-ից, գրիչները՝ 0.20 թեթրիից։

«Գրեթե ամեն տարի հագուստ եմ գնում Մառնեուլիի շուկայից։ Մեկ երեխա ունեմ, միայն  շոր ու պայուսակ գնելն  600 լարի արժե։ Գրենական պիտույքների համար առանձին եմ ծախսում։ Չեմ կարող ասել, որ այստեղ շատ էժան է, բայց համեմատած Թբիլիսիի հետ, մենք այստեղ գնում ենք շատ ավելի լավ գներով։ Օրինակ՝ պայուսակի համար վճարել եմ 35 լարի, տաբատի համար  35 լարի, 40 լարիով բաճկոն եմ գնել, 25 լարիով վերնաշապիկ  եմ գնել»,- ասում է հարցվածներից մեկը, ով չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը։ .

Վրաստանի ողջ հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարին  կսկսվի սեպտեմբերի 15-ից։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google