Ե՞րբ կսկսվի ուսումը Մառնեուլիի մանկապարտեզներում

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում 2023-2024 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 18-ին։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մառնեուլիայի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը և նշեց, որ չնայած սեպտեմբերի 15-ից դպրոցների մեկնարկին, միությունը սեպտեմբերի 18-ին կբացի դպրոցական պատրաստության կենտրոնները։ Այս փուլում Մառնեուլիի մունիցիպալիտետում կաշխատի ընդամենը 11 մանկապարտեզ, ինչը բավարար չէ 2000-ից ավելի գրանցված երեխաների համար։ Մանկապարտեզների  միության աշխատակից Զաուր Քարամովի խոսքով, հաջորդ տարվանից ակնկալվում է իրավիճակի բարելավում։ Մինչդեռ երեք նոր մանկապարտեզ  է կառուցվելու։

«Մեկ մանկապարտեզ  արդեն կառուցված է (այսպես կոչված տեղահանվածների բնակավայրում) եւ կարծում ենք, որ այն կբացվի նոյեմբերին։ Նաև հավանաբար  Կիզիլաջլոյի մանկապարտեզը  կբացվի հունվարից։ Այնտեղ, որտեղ երեխաների թիվն ավելանում է, նրանց մանկապարտեզները փակվում են, հետևաբար մեծ թիվ կա։ Նրանց աշխատակիցները տեղափոխվում են լրացուցիչ խմբեր՝ որպես լրացուցիչ դաստիարականեր կամ դայակներ: Յուրաքանչյուր խմբում կլինեն չորս (դայակ և ուսուցիչ): Ասենք նաև, որ Մառնեուլիում նախատեսվում է ընդհանուր առմամբ 10 մանկապարտեզ կառուցել։ Որքան գիտեմ, այս տարի 3-ն է կառուցվելու, նախագծային փաստաթղթեր են նախապատրաստվում։ Ջանդարիի դպրոցի կողքին կունենանք մեկ մանկապարտեզ,   ինչպես նաև Ծերեթելիում և Շուլավերիում»:

Զաուր Քարամովը բացատրում է, որ 3 նոր շենքերը  մանկապարտեզների խնդիրը չեն լուծի, թեեւ կարծում է, որ 10 նոր ուսումնական հաստատությունների դեպքում խնդիրը կլուծվի։

Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ ամբողջ երկրում կիրականացվի 885 մանկապարտեզների կառուցումն ու վերականգնումը։ Նշված ծրագրի շրջանակներում այս տարի Քվեմո Քարթլիի շրջանում կսկսվի 15 նոր նախակրթարանի շինարարությունը և 8 մանկապարտեզների վերականգնումը։

Շինարարական և վերականգնողական աշխատանքները կիրականացվեն Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։ Նշենք, որ Մառնեուլիում 3 մանկապարտեզ  կառուցելու համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 10 մլն։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google