Մառնեուլիի դպրոցներում ավարտվել են տնօրենների ընտրությունները։
Տեղական ռեսուրսային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ալի Գախրամանովի
խոսքով, Մառնեուլիի դպրոցների հոգաբարձուների խորհուրդներն ընտրել են
կրթության նախարարության կողմից ներկայացված բոլոր ութ թեկնածուներին։
Ութ տնօրեններից շատերն ընտրվել են երկրորդ ժամկետով։
Մառնեուլիի 8 դպրոցները կղեկավարեն ՝
- Մառնեուլի քաղաքի N1 հանրակրթական դպրոցի տնօրեն՝
Քեթեւան Մերաբիշվիլի
- Մառնեուլի քաղաքի N2 հանրակրթական դպրոցի տնօրեն՝ Շորենա
Խուխուա
- Մառնեուլի քաղաքի N5 հանրային դպրոցի տնօրեն ՝ Լելա
Խարշիլաձեն
- Մառնեուլի քաղաքի N6 հանրակրթական դպրոցի տնօրեն ՝ Մուրադ
Մաիսուրաձեն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի գյուղի N2
հանրային դպրոցի տնօրեն՝ Թյուկադբան Ֆաթդահովա
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Թամարիս գյուղի N1 դպրոցի
տնօրեն ՝ Մագվալա Խարաիշվիլին
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ախալի Դիոկնիսի
գյուղի դպրոցի տնօրեն ՝ Նաթիա Փուտկարաձեն
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Կապանախչի գյուղի դպրոցի
տնօրեն ՝ Ավթանդիլ Էֆենդիև
Նշենք, որ բոլոր ութ դպրոցներում էլ տնօրենի մեկ թեկնածու է
ներկայացվել։ Մառնեուլին միակ քաղաքապետարանը չէ, որտեղ ներկայացվել է
դպրոցի տնօրենի մեկ թեկնածու։ Նույն իրավիճակն է ողջ Վրաստանում, ինչը
հանգեցրել է ապագա տնօրենների դժգոհությանը։
Մառնեուլիում գործում է 74 հանրակրթական դպրոց։ 66 դպրոց դեռ
կղեկավարեն տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան