Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ
Փաշինյան։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը
քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները,
հետագա համագործակցության հեռանկարները։ Ուշադրություն է հրավիրվել
«Մետաքսի ճանապարհի ֆորումի» կարևորությանը։
Նշվել է, որ ֆորումում անցկացված քննարկումները ամուր հիմքեր կստեղծեն
ապագայում ավելի խորը համագործակցության համար։ Քննարկվել են
տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Ընդգծվել է
տարածաշրջանում
խաղաղությանն ու կայունությանը աջակցելու անհրաժեշտությունը։
Զրույցն անդրադարձել է տնտեսական ոլորտում համագործակցության
հարցերին։ Ընդգծվել է երկրների միջև սերտ առևտրատնտեսական կապերի
հետագա զարգացման կարևորությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մետաքսի ճանապարհի ֆորումի»
շրջանակներում Վրաստանում է։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան Աղբյուր
՝
პირველი არხი