"Ջիպան" նոր նախագիծ է սկսում Քվեմո Քարթլիում
«Ջիպա Մեդիա Լաբը» սկսում է տեսա/վավերագրական ֆիլմերի պատրաստման դասընթացների նոր սեզոնը Քվեմո Քարթլիի և Ջավախեթիի  շրջաններում։

«Ջիպա  Մեդիա Լաբը»-ը տեղեկությունը հրապարակում է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

Ըստ տեղեկությունների՝ մասնակիցները կսովորեն տեսահոլովակ պատրաստել և աշխատել կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի վրա։

«Վրացական հանրային կապերի ինստիտուտի ուսուցիչները շաբաթվա վերջին մարզերում կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացները թարգմանվելու են ադրբեջաներեն և հայերեն
լեզուներով: Դասընթացի ավարտին կանցկացվի կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի փառատոն, իսկ հաղթողներին կշնորհվեն մրցանակներ։ Վերապատրաստման ծրագիրը նախատեսված է Քվեմո Քարթլիի և Ջավաեթիի շրջանների աշակերտների, երիտասարդների և ուսանողների համար
»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Նախագծին մասնակցել ցանկացողները կարող են դիմել մինչև 2024 թվականի հունիսի 12-ը, ժամը 23:00-ն։

Նախագծին մասնակցելու համար Քվեմո Քարթլիում բնակվող երիտասարդները պետք է լրացնեն դիմումի ձևը՝ անցնելով այս հղումով։



«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
თეგები: GİPA Media Lab Kvemo Kartli
FaceBook Twitter Google