Մառնեուլիի քաղաքապետարանի մշակութային կենտրոնի «Իբերիա» խորեոգրաֆիկ
անսամբլը հյուրախաղերով մեկնել է Հունաստան։
Մառնեուլիի մշակութային կենտրոնի տարածած տեղեկատվության համաձայն՝
պատանի պարողները կմասնակցեն «Waveldeas. Greece» մանկապատանեկան 5-րդ
միջազգային փառատոնին։
«
Փառատոնի հիմնական նպատակն է հանրահռչակել ազգային
մշակույթները, ստեղծել ստեղծագործական կապեր, ամրապնդել միջազգային
կապերն ու համագործակցությունը երեխաների և երիտասարդների
ստեղծագործական գործունեության միջոցով։ Ստեղծագործական թիմերի
հետ աշխատելու համար խմբերի և արվեստի առաջատար մասնագետների
ներգրավում, փորձի փոխանակում»։ - նշված է մշակույթի
կենտրոնի հայտարարության մեջ։
Հունաստանում՝ Պարալիա Կատերինիում, 2024 թվականի հունիսի 8-15-ը
կանցկացվի Երեխաների և երիտասարդների 5-րդ միջազգային փառատոնը։
{{VIDEO}}
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
"