Մառնեուլիի դպրոցներ, որտեղ այլեւս չեն կարող ընդունել առաջին դասարանցիներ
Մառնեուլիի քաղաքապետարանի դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման երրորդ փուլն է ընթանում։ Հինգ ուսումնական հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության սահմանաչափերն արդեն սպառվել են։

Մառնեուլի քաղաքի N2 դպրոցը նոր ուսումնական տարվա համար նախատեսել էր 100 տեղ։ 50 վրացական և 50 ռուսական հատվածների համար։  Հունիսի 6-ից գրանցման կայքում ազատ տեղերն այլևս չեն որոնվում։

Քանակը  լրացվել նաև Մառնեուլի քաղաքի թիվ 5
հանրակրթական դպրոցում, որն այս տարի ընդունելու է 75 առաջին դասարանցի։

Մառնեուլի քաղաքի N6 հանրակրթական դպրոցում այլևս ազատ տեղեր չկան։ Այս ուսումնական հաստատությունը 2024-2025 ուսումնական տարում ընդունելու է 125 առաջին դասարանցի։ 100 վրացական հատվածում, 25 ՝ ռուսական հատվածում։
Առաջին դասարանցիների համար տեղեր են համալրվել Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաիմերլո գյուղում, որտեղ գրանցվել է 25 աշակերտ։

Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերեթելիի հանրակրթական դպրոցը ևս չունի ազատ  տեղեր վրացական հատված ընդունելու համար։ Այս ուսումնական հաստատությունն այս տարի կընդունի 50 աշակերտ։
Գրանցման երրորդ փուլը կշարունակվի մինչև հունիսի 13-ը։ Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գրանցման պաշտոնական կայքում։

Գրանցումը տրամադրվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 14-ից հունիսի 25-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։

2024-2025 ուսումնական տարում Մառնեուլիի 74 հանրակրթական դպրոցներ կարող են ընդունել առավելագույնը 2200 աշակերտ։

Գրանցման երրորդ փուլից հետո կսկսվի վերջին՝ չորրորդ փուլը։

IV փուլ՝ հունիսի 27-ից հուլիսի 12-ը կիրականացվի դպրոցներում։  Այս փուլում այն ​​աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել իրենց գրանցումը, կգրանցվեն մնացած ազատ  տեղերի կամ նախորդ փուլերում ազատված տեղերի հաշվին։ 


Լուսանկարը  ՝  ՛Ռադիո  Մառնեուլի"-ի արխիվ


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google