Մառնեուլիի քաղաքապետարանը կազմակերպում է Եվրոպայի առաջնության հանրային ցուցադրություն
Հունիսի 18-ին, 22-ին և 26-ին Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Էլ ավելի կմեծացնեն» մոնումենտալ հուշարձանին հարող հրապարակում մեծ էկրանով կանցկացվի Եվրոպայի առաջնության ուղիղ հեռարձակումը։ Տեղական ինքնակառավարման մարմինների տարածած տեղեկատվության համաձայն՝ ուղիղ հեռարձակմանը զուգահեռ, երկրպագուների համար կանցկացվեն մրցույթներ, որոնք կազմակերպում է Մառնեուլիի մշակութային կենտրոնը, կխաղարկվեն Վրաստանի հավաքականի պաշտոնական պարագաներ, կկազմակերպվեն տարբեր ժամանցային տարածքներ։ 

Հունիսի 18 - 17:00
Հանդիպման վայրը Մառնեուլի
քաղաքն է՝ Արդարադատության տան շրջակայքը։ Երկրպագուների երթ
Հունիսի 22 - 15:00
« Էլ ավելի կմեծացնեն» մոնումենտալ հուշարձանին հարող հրապարակը
Հունիսի 26 - 21:00
«Էլ ավելի կմեծացնեն» մոնումենտալ հուշարձանին հարող հրապարակը։

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը հյուրընկալվում է Գերմանիայում, որտեղ 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը կանցկացվի 51 հանդիպում։Վրաստանը  առաջնությանը կմասկանցի  հունիսի 18-ից։




"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google