Նոր տարվանից Մառնեուլիում կենդանիների կողմից խայթոցի 536 դեպք է գրանցվել

2024 թվականից մինչ օրս Մառնեուլիի մունիցիպալիտետում հայտնաբերվել է կենդանիների կողմից մարդու խայթոցի 536 դեպք։

Ինչպես Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնում «Ռադիո Մառնեուլի»-ին ասացին, վիճակագրությունն արտացոլում է նոր տարվա սկզբից մինչև հունիսի 13-ը ընկած տվյալները։

Կենտրոնում մեզ պարզաբանեցին, որ 536 դեպքից երկուսը օձի խայթոց է եղել, մնացածը  շան,  կատվի, առնետի և այլ կենդանիների։ Այս ընթացքում կատաղության վարակի դեպքեր
չեն գրանցվել։

Հանրային առողջապահական ծառայությունը պնդում է, որ Մառնեուլիում գործում են հակակատաղության բաժանմունքներ։ Նրանցից մեկը գտնվում է  Ջեո Հոսպիտալ-ում, մեկը՝ Ավերսիում, մեկը՝ Մառնեուլիի հին հիվանդանոցի շենքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google