Ծրագրի ավարտից հետո ընկերությունը կվերականգնի ճանապարհները. Մառնեուլիում խմելու ջրի ծրագիրը պետք է ավարտվի 2024 թվականին
Մառնեուլի քաղաքի և հարակից գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցումը շարունակվում է։ Ներկայումս աշխատանքներ  են ընթանում Նոյ Ջորդանիա փողոցում, Ռուսթավելի փողոցում՝ Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ և այլ վայրերում։ Մառնեուլիում ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը սկսվել է 2019 թվականին և, ինչպես հայտարարել է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը, կավարտվի մինչև 2024 թվականի վերջ։

«Այսօրվա դրությամբ փուլ առ փուլ որոշակի լոտեր ավարտվել
են, աշխատանքներ են տարվում։ Կարելի է ասել, որ առաջընթացը շինարարի կողմից բավականին գոհացուցիչ է։ Մինչեւ տարեվերջ ակնկալվում է, որ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի, եւ Մառնեուլի քաղաքն ու շրջակա գյուղերը կունենան շուրջօրյա ջրամատակարարում։
- հայտարարել է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության փոխտնօրեն Գուգա Կակաբաձեն

«Ռադիո Մառնեուլի»-ի   հետ զրույցում Գուգա Կակաբաձեն ասել է, որ նախագծով նախատեսված աշխատանքները ձգձգվել են մայիսի 26-ին Մառնեուլիում տեղի ունեցած ուժեղ բնական աղետի պատճառով, սակայն այս փուլում խնդիրը լուծվել է, և աշխատանքները շարունակվում են սովորական տեմպերով։ 

Երկու չինական և թուրքական China Geo-Engineering Corporation (CGC) և POLAT Yol Yapi Sanayi ve Ticaret Anonim Sirkei ընկերությունները Մառնեուլիում և մոտակա գյուղերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր են կառուցում: «Ռադիո Մառնեուլիի»  հետ զրույցում Միացյալ ջրամատակարարման ընկերության փոխտնօրենն ասաց, որ ընկերությունների հետ կնքված պայմանագրով իրենք են պատասխանատու նաև վթարված ճանապարհի սալահատակի կազմակերպման համար։

«Իհարկե, նախագծով նախատեսվում է վերականգնել, այսպես կոչված, խրամատները, այսինքն՝ փորված հատվածները, որտեղ ուղղակիորեն անցկացվում են ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները,  այս հատվածի վերականգնումը նախատեսված է պայմանագրով, հետևաբար՝ կախված անհրաժեշտությունից։ Քաղաքապետարանի հետ խորհրդակցություններ են անցկացվում այս կամ այն ​​ճանապարհի հետ կապված, և որոշ դեպքերում կարող է պատահել, որ ամբողջությամբ վերականգնվի նաև վնասված ծածկը»։ - ասել է Գուգա Կակաբաձեն

Գուգա Կակաբաձեն խոսել է նաև նախագծի իրագործման ձգձգման պատճառների մասին։

«2018 թվականին, երբ առաջին անգամ պայմանագիր է կնքվել օտարերկրյա ընկերության հետ, պայմանագիրը խզվել է պայմանագրային պարտավորության խախտման պատճառով, հետևաբար լրացուցիչ ժամկետ է պահանջվել մնացած աշխատանքների գույքագրումն ապահովելու, կազմակերպելու համար, իսկ նոր պայմանագրով շինարարական աշխատանքները սկսվել են արդեն 2022 թվականի վերջից»։ - ասում է Կակաբաձեն։

Մառնեուլի քաղաքում և գյուղերում ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի իրականացումը սկսվել է 2019թ. Փորվել են ճանապարհներ, անցկացվել են խողովակներ, վնասվել են ենթակառուցվածքները, քանդված ճանապարհների պատճառով վնասվել են հասարակական տրանսպորտը և տեղական մեքենաները։ Նախագիծը «Աքելիք Գրուպ» ընկերությունը պետք է ավարտեր մինչև 2021 թվականի մարտը, սակայն ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, ինչի պատճառով Մառնեուլիում դադարեցվել է 55 940 022 դոլար արժողությամբ ծրագիրը։

Ջրամատակարար ընկերությունը նոր պայմանագիր է կնքել թուրքական եւ չինական ընկերությունների հետ։ Աշխատանքների շրջանակում կառուցվում են ջրամատակարարման նոր ցանց, պոմպակայան և ջրամբարներ։ Բացի այդ, կկազմակերպվի նոր ջրային ցանց և ժամանակակից չափանիշներին համապատասխան մաքրման կայան։

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ծրագրի համար կօգտագործվի ավելի քան 135 մլն լարի։

Ծրագրի արդյունքում Մառնեուլիի բնակչությանը պետք է ապահովվի շուրջօրյա ջրամատակարարում և ջրային նոր ենթակառուցվածքներ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google