Մառնեուլիի սակրեբուլոյում անձնական տվյալների պաշտպանության պատասխանատու է նշանակվել

Մառնեուլիի քաղաքապետարանն ունի անձնական տվյալների պաշտպանության պատասխանատու։

Սա նոր պաշտոն է, որին քաղխորհրդում աշխատող Խոշգադան  Նովրուզալովան է նշանակվել։ Ինչպես հունիսի 25-ին Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում ասել է գրասենյակի ղեկավար Նինո Բերիձեն, փոփոխությունը պայմանավորված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխություններով։ Նրա խոսքով, դիմելու իրավունք ունեն միայն ավագանու աշխատակազմում աշխատող անձինք։

«Սա առանձին անձ է, որը
կապ չունի անձնական տվյալների մշակման, տեղեկատվության հավաքման հետ, այսինքն՝ մուտք չունի սրան և չեզոք մարդ է։ Այդ դեպքում, պայմանականորեն եմ ասում, Նինո Բերիձեն ընկալում է, որ իր անձնական տվյալները խախտվել են, նա դիմում է սպային, և սպան պարտավոր է սկսել հետաքննել՝ արդյոք տեղի է ունեցել անձնական տվյալների ապօրինի բացում, բացահայտում և այլն։  Տալիս  է  համապատասխան առաջարկություններ, որոնք պարտադիր կլինեն իրականացման համար
»

Բերիձեի խոսքով, սակրեբուլոյից բացի, Մառնեուլիի քաղաքապետարանն ունի նաև անձնական տվյալների պաշտպանության աշխատակից։

Ավագանու նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված 7 հարց։ Դրանցից՝ բյուջեում կատարված փոփոխությունները, հաստիքացուցակները, Մառնեուլիի քաղաքապետարանին պատկանող գույքի սեփականաշնորհման ցանկի և պլանի հաստատումը, սոցիալական խնդիրներ և այլն։ Պատգամավորները բոլորին դրական են քվեարկել։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google