Հունիսի 30-ին Մառնեուլիում մեծ էկրանին կցուցադրվի Վրաստան-Իսպանիա հանդիպումը

Հունիսի 30-ին Մառնեուլիի «Էլ ավելի կմեծացնեն» մոնումենտալ հուշարձանի շրջակայքում կանցկացվի Վրաստան-Իսպանիա խաղի ուղիղ հեռարձակումը։

Քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն այդ մասին հայտնել է Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում և կոչ արել քաղաքացիներին գալ ՝ դիտելու խաղը։

Ուղիղ հեռարձակումը կմեկնարկի հունիսի 30-ին՝ ժամը 23:00-ին։

«Ուզում եմ շնորհավորել բոլորիդ մեր երկրի ազգային հավաքականի հաջողության կապակցությամբ, խաղալու է ութերերդ անգամ
և մեր հավաքականը հանդիպելու է ուժեղ թիմի՝ Իսպանիայի հավաքականի հետ, բայց մեր տղաներին այնքան ուժեղ են խաղում, որ հուսով ենք, որ նրանք նույնպես կհաղթեն այս խաղացողին, և, իհարկե, անմոռանալի օրեր կլինեն մեզանից յուրաքանչյուրի համար
»: - ասել է Ամիրան Գիորգաձեն

Հունիսի 26-ին Վրաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին ու նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Վրաստանի հավաքականը կխաղա Եվրոպայի առաջնության 16 թիմերի թվում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google