Մառնեուլիի ամառային մանկապարտեզում գրանցվել է 70 երեխա

Մառնեուլիի ամառային մանկապարտեզում գրանցվել է 70 երեխա։

Այս մասին «Ռադիո Մառնեուլի»-ին  հայտնել է Մառնեուլիի մանկապարտեզների  միության ղեկավար Զաուր Քարամովը։ Նրա խոսքով, մանկապարտեզը  կսկսի աշխատել հուլիսի 1-ից։ Ամառային մանկապարտեզը գործում է միայն աշխատող ծնողների համար։

Մառնեուլիի ամառային մանկապարտեզի  աշխատելու փորձը գոյություն ունի տարիներ շարունակ։ Քաղաքապետարանում ամառային մանկապարտեզը  գործում է թիվ 1 մանկապարտեզի շենքում։ Այս տարի նույն
մանկապարտեզում սաների համար կբացվի երկու խումբ։ 

Ուսումնական հաստատությունում գրանցումը հնարավոր է մինչև հունիսի 30-ը։

Մանկապարտեզում  գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են

Երեխայի ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը, առողջության վկայականը, 4 լուսանկար (3/4), ծնողի նույնականացման քարտի պատճենը, հաշվառման քարտը։

Բացի սրանից

Սոցիալական կարգավիճակի կամ տեղահանվածի կարգավիճակի մասին փաստաթղթի ներկայացում.
Միաժամանակ հաշմանդամի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (գոյության դեպքում)
Նշենք, որ երեխաների հաշվառումը կիրականացվի 12 մանկապարտեզում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google