Վրաստանի Անկախության օրը կնշվի նաև Մառնեուլիում
Մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրը կնշվի  նաև Մառնեուլիում։ Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Անկախության տոնը նշելու միջոցառումը կանցկացվի Մառնեուլիի «Էլ ավելի կմեծացնեն» հուշարձանի հարևանությամբ։

Վրաստանի վարչարարության, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի և Մառնեուլիի քաղաքապետարանի կազմակերպությամբ Մառնեուլիում՝ «Էլ  ավելի կմեծացնեն» հուշարձանի հարևանությամբ գտնվող հրապարակում, տեղի կունենան հանդիսավոր միջոցառումներ։
Եկեք միասին նշենք Վրաստանի Անկախության օրը:"
- Նշված է  Մառնեուլիի
մունիցիպալիտետի  տարածած  հայտարարության մեջ։

Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումը կմեկնարկի ժամը 12:00-ին Մառնեուլիում։

Առաջարկում ենք միջոցառման պլանը ՝ 
12:00-18:00 տեղական ձեռներեցների արտադրանքի ցուցահանդես-վաճառք
12:00-18:00 զինտեխնիկայի ցուցահանդես
12:00-18:00 Ցուցահանդեսային տարածք - «Ինչն է մեզ հպարտացնում և միավորում»
12:00-18:00 Մանկական տարածք՝ կոնֆետների անկյուն, դեմքի նկարչություն, հեքիաթի հերոսներ և խաղեր անիմատորների հետ, սպորտային մրցույթներ
13:00-16:00 սեմինար՝ օրիգամիի պատրաստում և գեղագրության ուսումնասիրություն
13:00-16:00 օճառի պղպջակների շոու
13:30 նվագախմբի երթ
14:00-16:00 տեղի արտիստների համերգ
16:00-16:30 մանկական թատրոնի ներկայացում
16:40  նվագախմբի երթ
17:10 Եկեք միասին երգենք ազատության հիմնը
«Հերիո» անսամբլ 
17:30-19:00 «Գուփի Լենդ» խումբ։


Նշենք, որ Մառնեուլիում՝ խառը ավիացիոն ջոկատի բազայում, արդեն սկսվել են Անկախության օրվա զորահանդեսի նախապատրաստական ​​աշխատանքները։ Մառնեուլի քաղաքում գրեթե ամեն օր թռիչքներ են իրականացվում շքերթին նախապատրաստվելու համար։

Մայիսի 26-ը Վրաստանի Անկախության օրն է։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանը անկախացավ Ռուսական կայսրությունից, և այս օրը Առաջին Հանրապետության կողմից հռչակվեց որպես Անկախության օր։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google