Մառնեուլիում տեղի ունեցած աղետի հետևանքներն
ուսումնասիրում է քաղաքապետարանում ստեղծված վնասների գնահատման
հանձնաժողովը։
Այս մասին "Ռադիո Մառնեուլի"-ին հայտնել է փոխքաղաքապետ
Ռոյն Դեկանոիձեն, ով ասել է , որ ներկայիս տեղեկություններով՝
տուժածներ չկան։ Ինչ վերաբերում է բնակչությանը պատճառված վնասին, ապա
այն ուսումնասիրվում է։
«
Հավաքված ենք, մարզպետն էլ է այստեղ։ Ամբողջ գիշեր
մոբիլիզացվել է փրկարարական ծառայությունը։ Սադախլոյում
բարձրացել է Դեբեդ գետի մակարդակը, Մառնեուլում՝ Ալգեթի։
Ֆիզիկապես ոչ ոք չի տուժել։ Ինչ վերաբերում է ֆինանսական վնասին, եթե
ինչ-որ մեկն ինչ-որ բան ունենա, մենք կհաշվենք։ Գետը դեռ վարարում է,
նրա ակունքները երեկվանից փակ են, մենք էլ փակել ենք ոռոգման
ջրանցքները։ Շատ տեղումներ եղան և ամբողջ գիշեր անձրևը
չդադարեց։ Համեմատաբար կրիտիկական շուկայի տարածքն է
հեղեղված "- ասել է Ռոյն Դեկանոիձեն։
Մառնեուլիում մայիսի 25-ին երեկոյան ժամերին հորդառատ անձրեւ է
սկսվել։
"ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան