Աղետից տուժած 10 հոգու հյուրանոցում տեղավորելու համար քաղաքապետարանը վճարել է 6500 լարի
Մառնեուլիի աղետից տուժած 10 մարդ տեղափոխվել է հյուրանոց։ Քաղաքապետարանը պարզեցված պայմանագիր է կնքել «Կավկազ» հյուրանոցի հետ և վճարել 6500 լարի։ Գումարը հանվել է պահուստային ֆոնդից։ Ուղղակի գնման մրցույթում ներբեռնված փաստաթղթերի համաձայն՝ 5 անձի համար (մինչև 29.05-08.06.2024թ.) հյուրանոցը ամրագրվել է 10 գիշերով, իսկ մյուս հինգի համար՝ 3 գիշերով (մինչև 30.05-02.06.2024թ.):

«Հիշեցնեմ, որ այս տարվա մայիսի 26-ի
լուսադեմին Մառնեուլիի մունիցիպալիտետում տեղի է ունեցել տարերային աղետ, որտեղ մի քանի օր տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Ալգեթի, Խրամի, Դեբեդա գետերը դուրս են եկել և հեղեղել փողոցների մի մասը,  Մառնեուլի քաղաքը և քաղաքապետարանի մի քանի գյուղեր։ Սրա պատճառով քաղաքապետարանի, մասնավորապես Մառնեուլի քաղաքի Սուլխան Սաբա Օրբելիանի փողոցի թիվ 27 և Բորչալո փողոցի 12 տներում բնակվող բնակչությունը հայտնվել է ծանր կացության մեջ և նրանց համար անվտանգության կենսական միջոցներ ձեռնարկելու համար  աղետից հետո անհրաժեշտ է եղել բնակչությանը տեղափոխել հյուրանոց
»։ - կարդում ենք տեղեկատվական քարտում



Մայիսի 25-ին ուշ գիշերը Մառնեուլիում տեղի ունեցած աղետը զգալի վնաս է հասցրել բնակչությանը, թեև մինչ այժմ ստացված վնասի չափի մասին տեղեկություն չունենք։


"Ռադիո Մառնեուլի"

Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google