Մառնեուլիում բնակվող երիտասարդների ընդունելությունը սկսվել է
շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարող
գյուղատնտեսական թեմատիկ ճամբարին մասնակցելու համար:
Ճամբարին կարող են մասնակցել Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակվող
15-ից 25 տարեկան երիտասարդները։
Ճամբարի ընդունելությունը հայտարարվել է CENN-ի կողմից՝ շվեյցարական
HEKS/EPER կազմակերպության ֆինանսական աջակցությամբ շարունակվող
«Գյուղատնտեսությունը կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն՝ PRAISE
Marneuli» ծրագրի շրջանակներում։
«Ճամբարի նպատակն է բարձրացնել Մառնեուլիի մունիցիպալիտետում
ապրող երիտասարդների իրազեկվածությունը շրջակա միջավայրի
պաշտպանության և կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն
գյուղատնտեսության խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել
տեղական համայնքում երիտասարդների համատեղ նախաձեռնությունների
իրականացումը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի և կլիմայի
պահպանմանը»։ - նշված է CENN-ի հայտարարության մեջ
Ճամբարի մասնակիցները կմասնակցեն թեմատիկ նիստերի և աշխատաժողովների
հետևյալ թեմաներով՝
Սննդային համակարգեր;
Կայուն զարգացման նպատակներ (SDGs);
Գյուղատնտեսություն և գյուղական զարգացում;
Կլիմայի փոփոխություն;
Կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն գյուղատնտեսություն;
Սննդի թափոններ և սննդի կորուստ;
Շրջակա միջավայրի աղտոտում;
Ձեռնարկատիրություն սննդի համակարգերում;
Ճամբարին մասնակցելու համար երիտասարդները պետք է լրացնեն
դիմում-հայտը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի
մայիսի 31-ը։
Ճամբարը կանցկացվի Բուլաչաուրի Կանաչ կենտրոնում 2024 թվականի հունիսի
16-ից 21-ը։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել կազմակերպության
ներկայացուցչին՝ Սոփիկո Բաբալաշվիլի -
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Ճամբարն անցկացվում է «Կլիմայի փոփոխության դիմացկուն
գյուղատնտեսություն - PRAISE Marneuli» ծրագրի շրջանակներում, որն
իրականացվում է CENN-ի կողմից շվեյցարական HEKS/EPER կազմակերպության
ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Մառնեուլիի
մունիցիպալիտետի բնակչության եկամուտների ստեղծման կարողությունները՝
խթանելով էկոլոգիապես մաքուր և կլիմայական կայուն գյուղատնտեսությունը
(CRA):
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան